Հայերեն   English   Русский  

«Ժամանակ». Ջո՞ւրն էլ են հանձնում Սամվել Կարապետյանի վերահսկողությանը


  
դիտումներ: 9040

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի ոռոգման ջրերի ամբողջ տնտեսությունը եւս կարող է սեփականաշնորհվել եւ անցնել Սամվել Կարապետյանի վերահսկողության տակ: Դա կարող է տեղի ունենալ արդեն այս տարվա աշնանը:

Որպես ֆորմալ հիմնավորում կարող է ներկայացվել ներկայումս գործող ՋՕՄ-երի ոչ արդյունավետությունը, որոնք չեն կարողանում բավարարել գյուղացիական տնտեսություններին ոռոգման ջրով: Ամբողջ համակարգը, որը, ըստ էության, միլիարդավոր դոլարներ արժե, եւ որի արդիականաց¬ման համար հարյուր միլիոն դոլարների միջազգային վարկեր են ծախսվել, կարող է հանձնվել Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր գրուպ» ընկերությանը:

Եղանակային պայմանները բավական հաջող են ծրագրի համար՝ տեղումների քիչ լինելը հուշում է, որ այս տարի եւս կարող է երաշտ լինել, ինչի մեղքը կբարդվի վատ կառավարման վրա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: