Հայերեն   English   Русский  

Գերմանիայի արտգործնախարարը առաջարկով է հանդես եկել


  
դիտումներ: 832

Deutsche Welle պարբերականի փոխանցմամբ` Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելը Դոնբասում երկարատև հրադադարի պահպանման դեպքում հակառուսական պատժամիջոցների փուլային չեղարկման առաջարկով է հանդես եկել: Գրում է Gazeta.ru-ն:

Իսկ Մինսկի համաձայնագրերի լիարժեք իրագործման դեպքում բոլոր հակառուսական պատժամիջոցների ակնթարթային չեղարկման հնարավորությունը Գերմանիայի արտգործնախարարը «իրականությունից հեռու» է անվանել:

Զիգմար Գաբրիելն ընդգծել է, որ պատժամիջոցների փուլային չեղարկումը նպատակահարմար է, քանի որ դրանք նաև աստիճանաբար են սահմանվել:

Ավելի վաղ Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել էր, որ Եվրոպական միությունը բավարար հիմքեր չի գտել Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների չեղարկման համար:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: