Հայերեն   English   Русский  

Ռիկի Մարտինն ամուսնացել է հայկական արմատներ ունեցող նկարչի հետ. Լուսանկարներ


  
դիտումներ: 3107

Աշխարհահռչակ երգիչ Ռիկի Մարտինն ամուսնացել է հայկական արմատներ ունեցող շվեդ նկարիչ Ջվան Յուսուֆի (ծնվել է 1984թ. Սիրիայում, հայրը քուրդ է, մայրը՝ հայ ) հետ: Զույգի ամուսնության մասին հայտնել է Billboard ամսագիրը: Գրում է Vesti.ru-ն:

«Ես ամուսին եմ... Պատրաստվում ենք մի քանի ամսից շքեղ հավաքույթ կազմակերպել: Ես կտեղեկացնեմ ձեզ», - հայտարարել է Մարտինը: Երգիչը լրագրողներին հայտնել է նաև, որ տոնակատարությունը երեք մասից բաղկացած կլինի` փորձ, ընթրիք և հավաքույթ:

«Մենք հավատարմության երդումներով ենք փոխանակվել, ստորագրել բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, որոնք պետք է ստորագրեինք, ամուսնական պայմանագիր և այլն», - ասել է Մարտինը:

Առաջին անգամը զույգը միասին հանրությանը ներկայացել է 2016թ. սկզբին և նույն տարում ավելի ուշ հայտարարել իրենց նշանադրության մասին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: