Հայերեն   English   Русский  

Իրանում 4 նոր երկրաշարժ է գրանցվել


  
դիտումներ: 265

Հունվարի 11-ին Իրանում 4,9 և 5,4 բալ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումներ են գրանցվել: Այդ մասին հայտնել է ԱՄՆ-ի երկրաբանական ծառայության կայքը: Գրում է Russian.rt.com-ը:

Ընդհանուր առմամբ չորս օջախ է հայտնաբերվել` երկուսը Մանդալ նահանգում, Մեհրանում և Քերմանում:

Ամենաուժգին երկրաշարժը Մեհրանում գրանցվել է 5.4 բալ ուժգնությամբ, որի էպիկենտրոնը գտնվել է 10 կմ խորության վրա:

Տուժածների մասին տեղեկություններ չկան:

Իրանում նախորդ հզոր երկրաշարժի հետևանքով 51 մարդ վիրավորվել էր:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: