Հայերեն   English   Русский  

Երկրաշարժ Ադրբեջանի և Իրանի սահմանին


  
դիտումներ: 1374

Ադրբեջանի և Իրանի սահմանին 3.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:

Այս մասին հաղորդում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը, հաղորդում է «Հագգին» լրատվական կայքը:

Բաքվի ժամանակով 07:13-ին գրանցված ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գրանցվել է Ադրբեջանի Աստարայի շրջանի Կիջոբա գյուղից 6 կմ հարավ-արևելք և Արդեբիլ քաղաքից 49 կմ հյուսիս-արևմուտք: Երկրաշարժի կենտրոնը գտնվել է 20 կմ խորության վրա:

Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: