Հայերեն   English   Русский  

Թուրքիայում ձերբակալվել է դեսպան Կառլովի գործով ևս մեկ կասկածյալ


  
դիտումներ: 476

Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովի սպանության գործով անցնող կասկածյալներից Վ.Կ.Ա.-ն ձերբակալվել է: Այս մասին հաղորդում են թուրքական լրատվամիջոցները:

Հաղորդվում է, որ ձերբակալվածը, ինչպես նաև մարդասպան Մևլութ Ալթընթաշը օգտագործել են «ByLock» հաղորդակցման հավելվածը, որը, ըստ պաշտոնական Անկարայի, օգտագործել են Թուրքիայում հեղաշրջման փորձի մասնակիցները: Վ.Կ.Ա.-ն հեղաշրջման փորձից հետո Թուրքիայի պետական սեկտորի աշխատանքից հեռացվել է:

Թուրքիայում ՌԴ դեսպանի վրա զինված հարձակումը տեղի է ունեցել դեկտեմբերի 19-ի երեկոյան Անկարայում «Ռուսաստանը՝ թուրքերի աչքերով» ֆոտոցուցահանդեսի բացման ժամանակ: Մարդասպանը մի քանի անգամ կրակել էր Կառլովի մեջքին, ինչի արդյունքում էլ ստացված վնասվածքները մահացու են եղել: Ոստիկանական գործողության արդյունqում մարդասպանը՝ 1994 թվականին Թուրքիայի Այդըն նահանգի Սյոքե շրջանում ծնված Մևլութ Մերթ Ալթընթաշը, սպանվել էր: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը պատահարն ահաբեկչություն էր անվանել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: