Հայերեն   English   Русский  

Շառլ Ազնավուրը շվեդ կնոջն իր կյանքի Նոբելյան մրցանակն է համարում


  
դիտումներ: 2028

Աշխարհահռչակ հայազգի շանսոնյե Շառլ Ազնավուրը խոստովանել է, որ ինքն իրեն ֆրանսիական երաժշտության միակ հսկան չի համարում: Գրում է Rusarminfo.ru-ն:

«Ես վերջին հսկան չեմ: Մյուս կողմից, անկասկած, ես ֆրանսիական երաժշտության առաջին դասականն եմ: Ես շատ եմ ֆրանսիացի դասականների կարդացել` Լաֆոնտեն, Հյուգո, Մոլյեր, ինչպես նաև ռուս գրողների` Տոլստոյ և Դոստոևսկի: Նրանք հարստացրել են ինձ», - հայտարարել է Ազնավուրը ֆրանսիական «Le Télégramme» պարբերականին տված հարցազրույցի շրջանակներում` պատասխանելով լրագրողի այն մեկնաբանությանը, որ ինքը ֆրանսիական երաժաշտության միակ հսկան է:

Միևնույն ժամանակ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյոք նախանձում է երաժիշտ Բոբ Դիլանին 2017թ. Նոբելյան մրցանակի արժանանալու համար` շանսոնյեն ընդգծել է, որ Նոբելյան մրցանակի արժանացել է հանձինս շվեդ կնոջ:

Ավելի վաղ Ազնավուրը ֆրանսիական հեռուստաընկերություններից մեկի եթերում հայտնել էր, որ ներգաղթյալների շարքերում ևս կարող են հանճարներ լինել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: