Հայերեն   English   Русский  

Կայացան Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարի 1-ին և 2-րդ տուրերը


  
դիտումներ: 329

Հունվարի 9-ին և 10-ին Հայաստանի շախմատի ակադեմիայում կայացան Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարի 1-ին և 2-րդ տուրերը:

Հուշամրցաշարի շրջանանակներում անցկացվում են 6 մրցաշարեր՝ 5 պատանեկան և մեկ շրջանային: Ընդհանուր առմամբ մրցաշարերին մասնակցում են Հայաստան, Ռուսաստանը, Թուրքմենստանը, Ուկրաինան, Լեհաստանը, Իրանը և Մոլդովան ներկայացնող 750 շախմատիստ: Շրջանային մրցաշարի մասնակիցների միջին գործակիցն է 2502: Կայացած երկու տուրերից հետո շրջանային մրցաշարի աղյուսակը 2 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարում առաջին դասակարգված շախմատիստ, Իրանը ներկայացնող գրոսմայստեր Փարհամ Մաղսուդլուն, ով առաջին տուրում հաղթել է Վադիմ Մոիսեենկոյին, իսկ երկրորդում ուժեղ է գտնվել Նիկիտա Մորոզովից: Առաջատարից կես միավորով հետ են մնում երեք շախմատիստ՝ Հայաստանը ներկայացնող Արամ Հակոբյանը, Ռուսաստանի ներկայացուցիչ Կլեմենտի Սիչովը և լեհ Լուկաշ Յարմուլան: Մրցաշարին մասնակցող մեր մյուս երեք պատվիրակները հաջող չեն մեկնարկել. Հովիկ Հայրապետյանը վաստակել է 0.5 միավոր, իսկ Արտաշես Մինասյանը և Արման Միքայելյանը իրենց ակտիվում դեռ միավորներ չունեն:

Այսօր կկայանա մրցաշարի 3-րդ տուրը:

3-րդ տուրի զույգեր.

ՄՎ Նիկիտա Մորոզով – ՄՎ Վադիմ Մոիսեենկո

ՄՎ Կլեմենտի Սիչով – ՄԳ Փարհամ Մաղսուդլու

ՄՎ Արամ Հակոբյան – ՄԳ Արման Միքայելյան

ՄԳ Արտաշես Մինասյան – ՄԳ Հովիկ Հայրապետյան

ՄԳ Վոլոդիմիր Վետոշկո – ՄՎ Լուկաշ Յարմուլա

Պատանեկան մրցաշարերում ևս կայացել են մեկնարկային 1-ին և 2-րդ տուրերը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: