Հայերեն   English   Русский  

​Մոսկվայի օդանավակայաններում 40-ից ավել չվերթներ են չեղարկվել


  
դիտումներ: 843

Մոսկվայի օդանավակայաններում ձյան պատճառով ավելի քան 40 չվերթ է չեղարկվել: Այդ մասին վկայում են «Յանդեքս. Չվացուցակ» ծառայության տվյալները: Գրում է Russian.rt.com-ը:

Մոսկովյան ժամանակով 12:34-ին «Դոմոդեդովո» օդանավակայանում 11 չվերթ հետաձգվել է, իսկ 15-ը` չեղարկվել:

«Շերեմետևո» օդանավակայանում հետաձգվել է 15 չվերթ, «Վնուկովո» օդանավակայանում` 4-ը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՌԴ մայրաքաղաքում ձյան առատ տեղումները կշարունակվեն մինչև ուրբաթ օրը: Ակնկալվում է, որ Մոսկվայում մինչև 3 սմ բարձրությամբ ձյուն կտեղա:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: