Հայերեն   English   Русский  

​Պետական նպաստներ


  
դիտումներ: 5760

Այս համարւմ կսկսենք պետական նպաստների, դրանց տեսակների, կազմի, հասկացության, ինչպես նաև առանձին տեսակի նպաստների առանձնահատկությունների մասին մեր նոր հոդվածաշարը:

Նախ հասկանանք, թե ինչ է նշանակում պետական նպաստ:

Պետական նպաստը , ըստ օրենքի, պետական բյուջեի միջոցներից պարբերաբար կամ միանվագ տրամադրվող դրամական օգնություն է:

Որո՞նք են պետական նպաստի տրամադրման նպատակները.

- անապահով ընտանիքների կենսամակարդակի բարձրացմանն օժանդակելը կամ դրա վատթարացումը կանխելը.

- ընտանիքի կամ քաղաքացու որոշակի ծախսերի մասնակի հատուցումը.

- ժողովրդագրական իրավիճակի բարելավումը.

- սոցիալական ապահովության իրավունքի իրականացումը:

Ո՞վքեր ունեն պետական նպաստ ստանալու իրավունք.

- ՀՀ քաղաքացիները,

- ՀՀ-ում բնակվող և բնակության իրավունք (կացության կարգավիճակ) ունեցող

օտարերկրյա քաղաքացիները,

- քաղաքացիություն չունեցող անձինք,

- ՀՀ-ում փախստականի կարգավիճակ ունեցող անձինք,

- ՀՀ երկքաղաքացին պետական նպաստի իրավունք ունի ՀՀ քաղաքացուն հավասար, եթե ՀՀ միջազգային պայմանագրով կամ օրենքով այլ բան նախատեսված չէ:

Պետական նպաստների ի՞նչ տեսակներ են գործում Հայաստանում:

- ընտանեկան նպաստը,

- սոցիալական նպաստը,

- հրատապ օգնությունը,

- երեխայի ծննդյան միանվագ նպաստը,

- մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստը,

- ժամանակավոր անաշխատունակության նպաստը,

- մայրության նպաստը,

- ծերության նպաստը,

- հաշմանդամության նպաստը,

- կերակրողին կորցնելու դեպքում նպաստը,

- թաղման նպաստը:

Շարունակելի





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: