Հայերեն   English   Русский  

​Կարեն Գրիգորյանը` Լաոսի բաց առաջնության չեմպիոն


  
դիտումներ: 399

Տղամարդկանց շախմատի 2015 թվականի չեմպիոն, 22–ամյա գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը նոր մրցաշրջանը հաղթանակով սկսեց:

Կարեն Գրիգորյանը հունվարի 1-7-ը մասնակցեց Լաոսի բաց առաջնությանը: Ստուգատեսին մասնակցում էր 15 երկրների 68 շախմատիստ, այդ թվում՝ 4 գրոսմայստեր և 4 միջազգային վարպետ:

Մրցաշարում անհատական ընթացիկ 1-ին վարկանիշն ունեցող գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը (2581), հաստատելով իր բարձր կարգը, 9 հանդիպումներից 6-ում հաղթանակ տոնեց, 3 ոչ-ոքի խաղաց ու վաստակած 7,5 միավորով հռչակվեց Լաոսի չեմպիոն: Կարենն այս մրցաշարում նաև 3 կետով բարելավեց իր անհատական ընթացիկ վարկանիշը:

2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցրին վիետնամցի միջազգային վարպետներ Մին Թուան Լեն և Անհ Դե Դոիոն, որոնք իրենց ակտիվում գրանցեցին, համպատասխանբար, 7 և 6,5 միավոր:

Հիշեցնենք, որ Գրիգորյանը 2017 թվականի տարեվերջին` դեկտեմբերի 23-27-ը, հանդես էր եկել Հոնկոնգի բաց առաջնությունում` նվաճելով չեմպիոնի տիտղոսը: Այս մրցաշարում էլ Կարենը 9 հնարավորից 8 միավոր (7 հաղթանակ, 2 ոչ-ոքի) էր վաստակել:

Կարեն Գրիգորյանը հունվարի 11-23-ը Երևանում՝ Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը, հանդես կգա տղամարդկանց շախմատի Հայաստանի բարձրագույն խմբի 78-րդ առաջնությունում և 11 մասնակիցների հետ կփորձի պայքարել ու երկրորդ անգամ նվաճել Հայաստանի չեմպիոնի կոչումը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: