Հայերեն   English   Русский  

​Պանրով հավի կրծքամիս


  
դիտումներ: 3600

Բաղադրւթյունը

120 գ պանիր

3 կտոր հավի կրծքամիս

1 ձու

ալյուր

պաքսիմատ

աղ ու պղպեղ

Պատրաստումը

Յուրաքանչյուր կտոր կրծքամսի մեջ սրածայր դանակով գրպանիկ բացել, որտեղ պետք է պանիրը դրվի: Մսի եզրերը ամրացնել ատամի փայտիկներով, որ հալված պանիրը դուրս չծորա:

Աղը ալյուրի ու սև պղպեղի հետ խառնել, առանձին ձուն ու սև պղպեղը խառնել, մի ուրիշ թասի մեջ պաքսիմատ լցնել:Հավի մսի կտորները թաթախել ալյուրի խառնուրդի, ապա ձվի մեջ, հետո թավալել պաքսիմատի մեջ ու տապակել երկու կողմից: Երբ 3-5 րոպեից վարդագույն կեղև գոյանա` դասավորել տապակի մեջ ու դնել 200 աստիճան տաքացված փուռը 20 րոպե:

Կարելի է մատուցել ինչպես խավարտի հետ, այնպես էլ որպես առանձին ուտեստ, օրինակ` թթվասերի կամ այլ համապատասխան թանձրահյութի հետ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: