Հայերեն   English   Русский  

​Նմանը՝ նմանին


  
դիտումներ: 2182

Ապշեցուցիչ կապ է բացահայտվել պտուղ- բանջարեղենի ու դրանց նմանվող օրգանների միջև: Պարզվում է, որ նմանը բուժվում է նմանով:

«Անկախն» անդրադարձել է այս թեմային: Մենք չենք դադարում զարմանալ այդ փաստից ու մեր պարտքն ենք համարում վերհիշել ու հիշեցնել, որ պտուղ-բանջարեղենը երբեմն շատ օգտակար է այս կամ այն օրգանի առողջության համար:

Այլևս նորություն չէ որևիցե մեկի համար, որ օրինակ` հնդկական ընկույզն իր տեսքով մարդու ուղեղ է հիշեցնում` ծալքերով ու գալարներով: Երբևէ մեկի մտքով անցե՞լ է, որ գուցե բնությունն այդ նմանությամբ հուշում է` դա է այդ օրգանի դեղը:

Սկսենք լոլիկից

1. Նկատե՞լ եք լոլիկի ու սրտի նմանությունը. լոլիկը կարմիր գույն ունի, 4 բաժին-խցիկ, ինչպես և սիրտը` փորոք: Հայտնի է, որ տոմատը հարուստ է երկաթով ու կալիումով, ինչի համար էլ այն սրտի առողջության համար շատ օգտակար է համարվում:

2. Ընկույզ. արդեն նշեցինք, որ այն մարդու ուղեղի նման աջ ու ձախ կիսագնդեր ու ծալքեր ունի ու վաղուց արդեն հայտնի է, որ այն շատ օգտակար է ուղեղի ֆունկցիայի համար:

3.Նեխուր. բույսը ` առանց տերևների, այսինքն` ցողունը, շատ նման է ոսկրերի: Մարդու ոսկրերը 23% նատրիում են պարունակում, նույնքան նատրիում է պարունակում նեխուրը: Ապացուցված է, որ նեխուրը լրացնում է օրգանիզմին անհրաժեշտ նատրիումի պաշարները:

4. Ավոկադոն շատ օգտակար է ձվարանների ու արգանդի առողջության համար ու արտաքուստ էլ այդ օրգանն է հիշեցնում: Ասում են` օրական մեկ ավոկադո ուտելով՝ կարելի է կանխել ձվարանների ու արգանդավզիկի քաղցկեղառաջացումը: Հորմոնները նույնպես հնարավոր է ավոկադոյի շնորհիվ հավասարակշռության մեջ պահել:

5. Ենթաստամոքսագեղձը տեսքից քաղցր կարտոֆիլ է հիշեցնում: Այդ մթերքի շնորհիվ ենթաստամոքսագեղձի մեջ հնարավոր է կարգավորել շաքարի մակարդակը:

6. Գազարի լայնակի կտրվածքն աչք է հիշեցնում: Գիտությունն ապացուցել է, որ գազարն օգտակար է աչքի առողջությանը, քանի որ արյան շրջանառությունն է խթանում ու դրանով բարելավում տեսողությունը:

7. Թուրինջն ու մյուս ցիտրուսային մրգերը նման են կրծքին: Թուրինջն օգնում է կրծքավանդակում ավշային հեղուկի տեղաշարժին ` դրանով իսկ կանխելով կաթնագեղձի քաղցկեղը:

8.Գինու կարմիր գույնն արյուն է հիշեցում. գինու խելամիտ քանակությամբ գործածումը նվազեցնում է արյան մեջ թանձրուկների գոյացումն ու սիրտ-անոթային հիվանդություններով հիվանդանալու հավանականությունը:

9.Ագարիկոնը (շամպինյոն) կիսելու դեպքում ակնհայտ է դառնում ականջի հետ այդ սունկի նմանությունը: Սնկերը բարելավում են լսողությունն ու այն քիչ մթերքներից են, որ հարուստ են D վիտամինով:

Այս տեղեկությունը կօգնի ձեզ բժշկի նշանակումներին զուգահեռ օգտագործել բուժող մթերքները առողջացման ու առողջության համար:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: