Հայերեն   English   Русский  

​Եթերայուղերի մասին


  
դիտումներ: 2478

Տարբեր բույսերի եթերայուղերի, օգտակարության մասին մինչև վերջերս միայն կարդում ու լսում էինք` չունենալով դրանք մեզ վրա կիրառելու հնարավորություն զուտ դրանց բացակայության պատճառով: Այսօր արդեն այդ յուղերը հասանելի են. կարելի է ըստ նշանակության կիրառել ու սեփական փորձով համոզվել դրանց արդյունավետության մեջ:

1.Գերչակի յուղ. սա այն միջոցներից է, որի արդյունավետությունն այսօր, կարող ենք ասել, փորձված է տարիներով: Գերչակի յուղն ամրացնում է մազարմատներն ու խթանում դրանց աճը: Ի դեպ, հրաշալի է օգնում ալոպեցիայի դեպքում, խթանում է թարթիչների աճը:

2. Ծիրանի յուղն արդյունավետ է մարմնի մերսման ու եղունգների սնուցման համար:

4. Նարդոսի (լավանդա) եթերայուղ. եթե մի քանի կաթիլ ավելացվի մազերի կոնդիցիոների մեջ, ապա մազերը շուտ չեն կեղտոտվի (յուղոտ մազեր ունեցողները կգնահատեն այն):

5. Ծլած ցորենի ծիլերի յուղը սնուցում է չոր մաշկը:

6. Ժոժոբայի յուղը աչքերի շուրջ քսելու դեպքում հնարավոր է ազատվել մանր կնճիռներից:

7. Թեյածառի յուղն օգնում է պզուկների պարագայում:

8. Հունական ընկույզի կոսմետիկ յուղն օգնում է ազատվելու կնճիռներից ու աչքերի տակ գոյացած կապտուկներից:

9.Դաղձի յուղն օգնում է անքնության դեպքում. դրա համար քնելուց առաջ պետք է քունքերին յուղ քսել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: