Հայերեն   English   Русский  

Էդուարդո Էռնեկյանը կհեռանա օդանավակայանների բիզնեսից


  
դիտումներ: 2163

Արգենտինայի ամենահարուստ հայը` Էդուարդո Էռնեկյանը, ով խոշոր «Corporacion America Airports SA» ընկերության սեփականատերն է, որն ամբողջ աշխարհում ավելի քան 50 օդանավակայան է ղեկավարում, որոշել է իր բիզնեսը զարմիկին` Մարտին Էռնեկյանին փոխանցել: Գրում է Rusarminfo.ru-ն:

«Որոշել եմ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առաջին հրապարակային վաճառքն իրականացնել` ավարտելով օդանավակայանների կառավարման ոլորտում կարիերաս: Գործարքը կկայանա այս ամսվա վերջին, իմ բինզեսը զարմիկիս կփոխանցվի», - Bloomberg գործակալությանը տված հարցազրույցի շրջանակներում հայտարարել է արգենտինահայ գործարարը, որի Բուենոս Այրեսում գտնվող գրասենյակի աշխատասենյակում կախված են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնայի հետ համատեղ նկարները:

2017թ. Հայաստանի ազգային հերոսի կոչման արժանացած Էդուարդո Էռնեկյանի խոսքով` օդանավակայանների կառավարման բիզնեսից հեռանալը չի նշանակում, որ ինքը պատրաստվում է թոշակի գնալ:

85-ամյա արգենտինահայ գործարարը մտադիր է բիզնեսում նոր ոլորտներ փնտրել և ներդրումներ կատարել կենսատեխնոլոգիայի և այլընտրանքային էներգիայի զարդացման գործում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: