Հայերեն   English   Русский  

​Հնդկաստանի միակ նույնասեռական արքայազնն իր դռներն է բացել ԼԳԲՏ մարդկանց առջև


  
դիտումներ: 1216

Հնդկաստանում, որտեղ նույնասեռական հարաբերություններն արգելված են. միակ անթաքույց նույնասեռական արքայազնը իր պալատական դռներն է բացել լեսբիների, գեյերի, տրանսգենդերների և այլ հնդիկների համար, որոնց հասարակության մեջ չեն ընդունվում իրենց սեքսուալ կողմնորոշման պատճառով:

HuffingtonPost-ը գրում է, որ արքայազն Մանվենդրա Սինգ Գոհիլը Հնդկաստանի Գուջարաթ նահանգի Ռաջպիպլա քաղաքի գահաժառանգն է: Արքայազնի խոսքով՝ իր համար դժվար է գործել մի քաղաքում, ուր իշխում են ավանդական արժեքներ և բնական են համարվում միայն հետերոսեքսուալ հարաբերությունները:

«Մարդիկ դեռևս լուրջ ճնշումների են ենթարկվում իրենց ընտանիքների կողմից, նրանց ստիպում են ամուսնանալ, դուրս են շպրտում տանից: Նրանք սովորաբար գնալու տեղ և իրենց պաշտպանելու միջոցներ չեն ունենում»,-ասում է 52-ամյա արքայազնը:

Վերջինս իր պապենական պալատում հատուկ կենտրոն է բացում լեսբի, գեյ, բիսեքսուալ և տրանսգենդեր մարդկանց համար:

«Ես չեմ պատրաստվում երեխաներ ունենալ, և մտածեցի՝ ինչու՞ չօգտագործել տարածքը լավ նպատակի համար»,-ասում է արքայազնը՝ ավելացնելով, որ պալատում նման մարդկանց առաջարկում են սենյակներ, բժշկական օգնություն, անգլերեն դասընթացներ և մասնագիտական հմտություններ՝ աշխատանք գտնելու համար:

Այժմ նույնասեռական արքայազնը վերանորոգում է 1927-ին կառուցված պալատը: Համացանցում սկսված քարոզարշավով ու նվիրատվություններով կենտրոնը ֆինանսական լուրջ աջակցություն է ստանում:






Մեկնաբանություններ - 1

Edgar     15.01.2018 Tanks,LGBT
Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: