Հայերեն   English   Русский  

Գյուղատնտեսական ապրանքների թանկացումը ժամանակավոր երևույթ է. Ռոբերտ Մակարյան


  
դիտումներ: 699

Գյուղատնտեսական ապրանքների թանկացումը ունեցել է օբյեկտիվ և սուբյեկտիվ բնույթ:

Այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը:

«Տարին հիմնականում չորային էր, այսինքն` ոռոգման հետ կաված խնդիրներ կային: Այս առումով որոշակի ապրանքատեսակների գները բարձրացրել են, սակայն դա, կարծում ենք, ժամանակավոր երևույթ է: Կարտոֆիլի գնի որոշակի բարձրացում է նկատվել դեկտեմբեր ամսին, սակայն գյուղացիական տնտեսությունները ունեն համապատասխան ամբարված բերքի քանակ և ապրանքը կմտնի շուկա ու գների էժանացում կլինի»,- ասաց փոխնախարարը:

Ռոբերտ Մակարյանը նշեց, որ նախարարի հետ մյուս շաբաթ կկազմակերպվեն հանդիպումներ պանիր, թռնչնամիս արտադրող ընկերությունների ներկայացուցիչների հետ` հասկանալու համար գնային տատանումներն ինչի պատճառով են եղել

«Տավարի մսի թանկացումը ևս կապում են երաշտի հետ, կերի թանկացման հետ և 2017 թվականին ավելի քան տասն անգամ արտահանման ծավալներն ավելացել են: Այստեղ հոգեբանական խնդիր է` գյուղացիական տնտեսությունները տեսնում են, որ պահանջարկ կա, գները փորձում են բարձրացնել»,- նշեց պարոն Մակարյանը:

Ինչ վերաբերում է դիզվառելիքի թանկացմանը, ապա Մակարյանը նշեց, որ եթե դա էական ազդեցություն ունենա գյուղմթերքի ինքնարժեքի վրա, ապա մշակվելու է ծրագիր, որպեսզի սուբսիդավորում իրականացվի:

«Բայց, այսօրվա հաշվարկներով, այս պայմաններում դիզելային վառելանյութի թանկացումը էական ազդեցություն չի կարող ունենալ գյուղմթերքի վրա: Մեր մասնագետների հաշվարկների համաձայն` լոլիկի, խաղողի առումով մինչև 1-2 դրամի է հասնելու, այսինքն անհանգստանալու խնդիր չունենք: Բայց սոցիալապես անապահով խավերին աջակցելու համար կա համապատախսան հանձնարարականը, եթե ռիսկային լինի, պատրաստ ենք սուբսիդավորման քաղաքականությունը շարունակել»,-եզրափակեց Ռոբերտ Մակարյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: