Հայերեն   English   Русский  

Սպիտակ տունն Իրանից պահանջել է ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին


  
դիտումներ: 635

ԱՄՆ-ն կոչ է անում իրանական իշխանություններին ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին, այդ թվում նրանց, որոնք ձերբակալվել էին վերջին բողոքի ակցիաներից հետո: Այդ մասին հայտարարել են Սպիտակ տան մամուլի ծառայությունից: Գրում է Russian.rt.com-ը:

«Թրամփի վարչակազմը խորապես մտահոգված է այն տեղեկության պատճառով, որ իրանական ռեժիմն անցյալ շաբաթ խաղաղ ցույցերին մասնակցության պատճառով ձերբակալել է Իրանի հազարավոր քաղաքացիների», - ABC հեռուստաընկերությունը մեջբերում է Սպիտակ տան տարածած հայտարարությունը:

Նշվում է, որ ԱՄՆ-ն կոչ է անում անհապաղ ազատ արձակել Իրանում բոլոր քաղբանտարկյալներին», այդ թվում նրանց, ովքեր վերջին հետապնդումների զոհ են դարձել»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: