Հայերեն   English   Русский  

Դոնալդ Թրամփը` Ռուսաստանի հետ համագործակցության մասին


  
դիտումներ: 627

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը համարում է, որ Ռուսաստանի հետ ավելի ձեռնտու է համագործակցել, քան թշնամություն անել: Այս մասին նա հայտարարել է Նորվեգիայի վարչապետ Էռնոյ Սոլբերգի հետ համատեղ մամուլի ասուլիսի շրջանակներում: Գրում է Russian.rt.com-ը:

«Կարծում եմ, ավելի լավ է համագործակցել Ռուսաստանի հետ: Դա շատ ավելի լավ է, երբ ստիպված ենք գործ ունենալ Հյուսիսային Կորեայի հետ», - ասել է Թրամփը` ընդգծելով, որ այդ խնդիրը պետք է լուծվեր շատ տարիներ առաջ:

Նրա խոսքերով` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին կարող է դուր չգալ իր քաղաքականությունը, քանի որ ինքը հանդես է գալիս «ուժեղ բանակի, մեծ էներգիայի» օգտին:

«Ավելի լավ է համագործակցել այլ երկրների հետ, լինի դա Չինաստան, Ռուսաստան, Հնդկաստան կամ աշխարհի այլ երկրներ: Դա լավ է, այլ ոչ թե վատ», - հայտարարել է ամերիկացի առաջնորդը:

Նա մեկ անգամ ևս նշել է, որ իր քարոզարշավի և Ռուսաստանի միջև ոչ մի դավադրություն չի եղել:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թրամփի փաստաբանները քննարկում են Ռուսաստանի հետ «կապի» գործով նախագահի հարցաքննության հնարավորությունը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: