Հայերեն   English   Русский  

​Պետական աշխատակիցների զանգվածային հեռացում Թուրքիայում


  
դիտումներ: 298

Թուրքիայի իշխանությունները մի շարք թուրքական նախարարություններից ու գերատեսչություններից, ինչպես նաև Զինված ուժերից հեռացրել են ավելի քան 260 աշխատակցի: Այս մասին նշված է «ResmiGazete» պետական պաշտոնական թերթում հրապարակված կառավարական որոշման մեջ:

Որոշումն ունի օրենքի ուժ, քանի որ հրապարակվել է Թուրքիայում արտակարգ դրության պայմաններում, և աշխատակիցների հեռացման համար լրացուցիչ ձևակերպումներ չի պահանջվում: Վերջիններս իրենց աշխատանքային վայրերը պետք է լքեն 15 օրվա ընթացքում:

Որաշման մեջ նշված է, որ այդ անձինք «Թուրքիայի Ազգային0 անվտանգության խորհրդի կողմից պետության դեմ գործող հայտարարված ահաբեկչական կազմակերպությունների կամ կառույցներին աջակցել են, անդամկցել կամ կապեր ունեցել»:

Թուրքիայի կառավարությունը փակել է նաև շրջանային հեռուստաալիք և ռադիոկայան, որոնք, ըստ իշխանությունների, գործում են ահաբեկիչների օգտին և ընդդեմ երկրում սահմանադրական կարգի:

Բացի այդ, որոշման համաձայն,վերականգնվել է 1.8 հազար մարդանց պետական սեկտորում աշխատելու իրավունքը: Վերջիններս տարբեր պետական կառույցներից հեռացվել էին իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի FETO կազմակերպության գործունեության հետաքննության շրջանակներում:

2016 թ-ի հուլիսի 15-իգիշերը Թուրքիայում մի խումբ ապստամբներ ռազմական հեղաշրջման փորձ են կատարել: Մահացել է մոտ 240 քաղաքացի, ավելի քան 2 հազարը վիրավորվել են: Թուրքիայի իշխանությունները ԱՄՆ-ում բնակվող իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին մեղադրել են հեղաշրջման փորձը կազմակերպելու մեջ և պահանջել Միացյալ Նահանգներից արտահանձնել նրան: Ստամբուլի դատարանը Ֆեթուլլահ Գյուլնեին ձերբակալելու որոշում է կայացրել:

Գյուլենը դատապարտել է ապստամբությունն ու հայտարարել իր անմեղության մասին: Ռազմական հեղաշրջման ձախողված փորձից հետո պետական ապարատում և մասնավոր սեկտորում սկսվել են զանգվածային զտումներ` Ֆեթուլլահական ահաբեկչական կազմակերպության հետ կապեր ունենալու մեղադրանքով:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: