Հայերեն   English   Русский  

Վաշինգթոնը պլանավորում է նոր պատժամիջոցներ սահմանել Իրանի դեմ


  
դիտումներ: 539

Վաշինգթոնը պլանավորում է նոր պատժամիջոցներ սահմանել Թեհրանի դեմ: Այդ մասին Սպիտակ տանը կայացած ճեպազրույցի շրջանակներում հայտնել է Միացյալ Նահանգների ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը« Գրում է Russian.rt.com-ը:

«Ես Իրանի դեմ նոր պատժամիջոցներ եմ ակնկալում... կարծում եմ, որ դուք կարող եք նոր պատժամիջոցների սահմանման վերաբերյալ հայտարարության սպասել», - հայտարարել է նա:

Ավելի վաղ ԱՄՆ-ի Պետդեպարտամենտից հայտարարել էին, որ ամերիկյան իշխանությունները ուրբաթ օրը` հունվարի 12-ին կհայտարարեն գործողությունների պլանի համատեղ համապարփակ ծրագրի շրջանակներում Իրանի դեմ պատժամիջոցների չեղարկման ռեժիմի երկարաձգման վերաբերյալ կայացրած որոշման մասին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: