Հայերեն   English   Русский  

​Գարո Փայլանին կանչել են Անկարայի դատախազություն


  
դիտումներ: 492

Թուրքիայում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության՝ Ստամբուլից հայազգի պատգամավոր Գարո Փայլանը ցուցմունք տալու համար ներկայացել է Անկարայի դատախազություն:

Ինչպես հաղորդում է թուրքական «Դեմոկրատ հաբեր» լրատվական կայքը Գարո Փայլանը 2017 թ-ի դեկտեմբերի 20-ին Թուրքիայում խորհրդարանում ելույթ ունենալիս հայտարարել էր, որ արտասահմանում ապրող որոշ թուրք լրագրողներ և գիտնականներ կառավարության, նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և մեդիայի կողմից ներկայացվում են որպես «դավաճաններ», և մի կառույցի կողմից, որի կենտրոնը գտնվում է Թուրքիայում, այդ անձանց ու հայերի, ալևիների և քրդերի դեմ մահափորձ իրականացնելու ուղղությամբ աշխատանքներ են իրականացվում:

Այդ ժամանակ թուրքական խորհրդարանի հայազգի պատգամավորը հայտնել էր, որ կա ցուցակ, թե ում դեմ է մահափորձ իրականացվելու, և այդ մասին ինքը բարձրաձայնել է Թուրքիայի ազգային հետախուզության, ոստիկանության առջև: Նման հայտարարությունների առնչությամբ բացատրություն տալու համար էլ Փայլանին կանչել են մայրաքաղաք Անկարայի դատախազություն:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: