Հայերեն   English   Русский  

Թրամփը մեկնաբանել է Մեծ Բրիտանիա կատարվելիք այցի չեղարկումը


  
դիտումներ: 497

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է Մեծ Բրիտանիա կատարվելիք իր այցի չեղյալ հայտարարելու մասին տեղեկությունը և սեփական որոշումը բացատրել այն փաստով, որ համաձայն չէ ամերիկյան նախկին վարչակազմի գործողությունների հետ: Գրում է Russian.rt.com-ը:

Նրա խոսքով` այցի չեղարկումը պայմանավորված է ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի որոշումով:

«Ես Օբամայի վարչակազմի մեծ երկրպագու չեմ, որը գրոշներով վաճառեց Լոնդոնում դեսպանատան շենքը միայն այն բանի համար, որպեսզի ծայրամասում նոր շենք կառուցի 1,2 մլրդ դոլարով: Վատ գործարք: Ցանկանու՞մ էիք, որպեսզի ես կտրեմ ժապավենը: Ոչ», - համապատասխան գրառում Թրամփը կատարել է թվիթերյան իր միկրոբլոգում:

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Թրամփը չեղյալ է հայտարարել իր առաջին այցը Մեծ Բրիտանիա:

Որոշ տեղեկությունների համաձայն` ԱՄՆ նախագահի աշխատանքային այցը Մեծ Բրիտանիա նախատեսված էր 2018 թ .փետրվարի 26-27-ին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: