Հայերեն   English   Русский  

​Թուրքիայում ձերբակալել են ԻՊ-ի «նախարարի»


  
դիտումներ: 578

Թուրքիայի կենտրոնական Կեսարիա նահանգում ոստիկանությունը ձերբակալել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման «գյուղատնտեսության նախարար» Թարըք Ահմեթին:

Այս մասին նշված է նահանգի ոստիկանության հաղորդագրությունում:

Ոստիկանության հաղորդագրությունում նշված է, որ Թարըք Ահմեթի հետ մեկտեղ ձերբակալվել են «Իսլամական պետության» ևս 9 անդամ: Գործողության այլ մանրամասներ չեն հաղորդվում:

2017 թ-ի դեկտեմբերին թուրքական Հաթայ նահանգում՝ Սիրիայի հետ սահմանին, ձերբակալվել է «Իսլամական պետության» հայտնի դահիճներից Մահմուդ մականոնունով 28-ամյա ահաբեկիչ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: