Հայերեն   English   Русский  

​Բացահայտվել են սուտ մատնության նոր դեպքեր. քննիչներն ու ոստիկանները հանիրավի մեղադրվել են հանցագործությունների կատարման մեջ


  
դիտումներ: 394

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի տարբեր հատկանիշներով հարուցված քրեական գործերի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է,

որ պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձինք` քննիչներն ու ոստիկանները, հանիրավի մեղադրվել են տարբեր, այդ թվում` ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների կատարման մեջ:

Այսպես, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Անդրանիկ Խաչատրյանը, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, 24.10.2017թ.-ին հաղորդում է տվել, որ ՀՀ ոստիկանության Աշտարակի բաժնի երկու աշխատակիցներ անասնագողություն կատարելու կասկածանքով իրեն բերման են ենթարկել հիշյալ բաժին և ծեծի ենթարկել, որի արդյունքում ինքը խոստովանել է իր կողմից չկատարված գողությունների այլ դրվագներ:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կատարված քննչական և այլ դատավարական գործողությունների, այդ թվում` դատաբժշկական փորձաքննությամբ ու հեռախոսազանգերի վերծանումների զննությամբ հիմնավորվել է, որԱ. Խաչատրյանը նախաքննական մարմնին ակնհայտ սուտ տեղեկություններ է հայտնել ոստիկանների կողմից առանձնապես ծանր հանցագործություն` խոշտանգում կատարելու վերաբերյալ: Արդյունքում, ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով հարուցված քրեական գործով վարույթը կարճվել է, և որոշում է կայացվել ոստիկաններինկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել` հանցադեպի բացակայության հիմքով: Ա. Խաչատրյանի կողմից առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ինկետով:

Ծառայությունում քննված մեկ այլ քրեական գործի նախաքննությամբ էլ հիմնավորվել է, որ Ջանիկ Հարությունյանը, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, ՀՀ քննչական կոմիտեի քննիչին հանիրավի մեղադրել է ծանր հանցագործության կատարման` քրեական գործով ապացույց կեղծելու մեջ: Մասնավորապես, 22.08.2017թ.-ին տեղիունեցածդատականնիստիընթացքումՋ. Հարությունյանըհրաժարվելէ իր նախաքննականցուցմունքիցև հայտնել, որ ՀՀքննչականկոմիտեիԱջափնյակևԴավթաշենվարչականշրջաններիքննչականբաժնիավագքննիչՏիգրանՂազարյաննիրենչիհարցաքննել, առանցիրիմացությանիրանվամբկազմվածհարցաքննությանարձանագրությունումներառելէ ծանր հանցագործության դեպքիհանգամանքներիվերաբերյալ ապացուցողական նշանակություն ունեցող կեղծտեղեկություններ:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կատարված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում ձեռք բերված բավարար ապացույցներով, այդ թվում` հարցաքննված անձանց ցուցմունքներով և դատաձեռագրային փորձագետի եզրակացությամբ հերքվել են Ջ. Հարությունյանի հաղորդած տեղեկությունները: Հիմնավորվել է, որ ՀՀքննչականկոմիտեիպաշտոնատարանձըծանրհանցագործությանվերաբերյալքրեականգործովապացույց չի կեղծել, ևվերընշվածքաղաքացիննախաքննականմարմնին գիտակցաբար սուտտեղեկություններէհայտնել: Ըստայդմ`որոշումէկայացվելՀՀՔԿԱջափնյակևԴավթաշենվարչականշրջաններիքննչականբաժնիավագքննիչինկատմամբՀՀքրեականօրենսգրքի 349-րդհոդվածի 3-րդմասի 1-ինկետովքրեականհետապնդումչիրականացնելումասին՝հանցադեպիբացակայությանհիմքով: Ծանր հանցագործության վերաբերյալ սուտ մատնություն կատարելու համարՋ. ՀարությունյանինմեղադրանքէառաջադրվելՀՀքրեականօրենսգրքի 333-րդհոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Մեկ այլ քրեական գործով էլ հիմնավորվել է, որ ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Պարույր Դավթյանը,նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, պաշտոնեական դիրքի չարաշահման մեջ հանիրավի մեղադրել է ոստիկանության և ՀՀ ՔԿ աշխատակիցներին: Մասնավորապես,Պ. Դավթյանը հաղորդում է տվել, որ 03.03.2017թ.-ին ոստիկանության Արարատի մարզային վարչության Արտաշատի բաժնի չորս ծառայողներ իրեն բերման են ենթարկել հիշյալ բաժին, որտեղ խաբեությամբ և սուտ խոստումներով համոզել են իր տաբատի գրպանը դնել 0,81 գրամ քաշով մարիխուանա տեսակի թմրամիջոց, որից հետո նույն օրն ընթերակաների ներկայությամբ արձանագրել են, որ թմրամիջոցը հայտնաբերվել է անձնական խուզարկության ժամանակ: Բացի այդ, Պ. Դավթյանը հայտնել է, որ կատարվածի մասին տեղյակ է պահել նշված դեպքի առթիվ հարուցված քրեական գործը քննող` ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Գեղամ Սարգսյանին, սակայն վերջինս չի արձանագրել այն:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կատարված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում, այդ թվում` հարցաքննված անձանց ցուցմունքներով հիմնավորվել է, որ վերջինս սուտ տեղեկություններ է հայտնել ոստիկանների և քննիչի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու վերաբերյալ:Արդյունքում, ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործով վարույթը կարճվել է, և որոշում է կայացվել ոստիկանների ու քննիչի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել` հանցադեպի բացակայության հիմքով: Սուտ մատնություն կատարելու համար Պ. Դավթյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀքրեականօրենսգրքի 333-րդհոդվածի 1-ին մասով:

Վերը նշված երկու քրեական գործերի նախաքննությունն ավարտվել է: Գործերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: