Հայերեն   English   Русский  

Վլադիմիր Պուտինը` Կիմ Չեն Ընի մասին


  
դիտումներ: 915

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընին «բացարձակ գրագետ և հասուն քաղաքական գործիչ» է անվանել: Այդ մասին նա հայտարարել է ռուսաստանյան լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ: Գրում է Novostink.ru-ն:

«Կարծում եմ, որ պարոն Կիմ Չեն Ընն, իհարկե, հաղթել է այս պարտիան: Նա լուծել է իր ռազմավարական խնդիրը` նա ունի միջուկային լիցք, գլոբալ հեռահարության հրթիռ` մինչև 13 հազար կիլոմետր, որը կարող է հասնել աշխարհում գրեթե ցանկացած կետի», - ասել է Պուտինը:

Նա հավելել է, որ Կիմ Չեն Ընը, «լինելով բացարձակ գրագետ և արդեն հասուն քաղաքական գործիչ, այժմ շահագրգռված է իրավիճակը հանգստացնելու գործում»:

Հունվարի 3-ին հաղորդվել էր, որ Կիմ Չեն Ընը կարգադրել է ապառազմականացված գոտում` Փհանմունջոմում, հատուկ կապի միջոցով Հարավային Կորեայի հետ բանակցություններ սկսել: Փհենյանը նաև ցանկություն է հայտնել բանակցություններ սկսել Հարավային Կորեայում կայանալիք օլիմպիական խաղերին ԿԺԴՀ հավաքականի մասնակցության վերաբերյալ:

Հունվարի 1-ին Հյուսիսային Կորեայի առաջնորդը հայտարարել էր, որ Փհենյանը 2017 թ. ավարտել է իր միջուկային ուժերի հիմնումը, ինչի շնորհիվ Միացյալ Նահանգները չի կարողանա պատերազմ սկսել Հյուսիսային Կորեայի դեմ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: