Հայերեն   English   Русский  

Պետական կամերային երաժշտական թատրոնի տնօրենի մրցույթը կայացավ. տնօրեն չընտրվեց


  
դիտումներ: 1117

Այսօր տեղի ունեցավ Պետական կամերային երաժշտական թատրոնի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթը:

Այս մասին հայտնում է ՀՀ մշակույթի նախարարության մամուլի ծառայությունը:

Հայտ ներկայացրած չորս թեկնածուներից մեկը մրցույթին չի ներկայացել: Թեստավորման փուլը հաղթահարել է մրցույթին մասնակցած երեք թեկնածուներից մեկը, որն էլ չի հաղթահարել հարցազրույցի փուլը: Հանձնաժողովի 8 անդամներից վեցը դեմ են քվեարկել, երկուսը՝ կողմ: Մրցույթի արդյունքում հաղթող չի գրանցվել:

Պետական կամերային երաժշտական թատրոնի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարվելիք մրցույթի մասին Մշակույթի նախարարությունը կհայտնի ավելի ուշ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: