Հայերեն   English   Русский  

Յանա Եգորյանը և Մարգարիտա Սիմոնյանը Պուտինի վստահված անձ են դարձել


  
դիտումներ: 1741

Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունվարի 12-ին միաձայն հավանության է արժանացրել 2018-ի նախագահական ընտրություններում Վլադիմիր Պուտինի վստահված անձանց ցուցակի առաջին մասը: Գրում է Rusarminfo.ru-ն:

ՌԴ գործող նախագահի վստահված անձանց ցուցակում հայտնվել է 259 մարդ, որոնց թվում են նաև Օլիմպիական կրկնակի չեմպիոն, սուսերամարտիկ Յանա Եգորյանը և Russia Today հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը:

Վլադիմիր Պուտինի վստահված անձանց ցուցակում հայտնվել են նաև երգչուհիներ Պոլինա Գագարինան և Դիանա Գուրցկայան, դերասան Միխայիլ Բոյարսկին, Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին, երգիչ Լև Լեշչենկոն, հումորիստ Վլադիմիր Վինոկուրը, հեռուստահաղորդավարներ Լեոնիդ Յակուբովիչն ու Ալեքսանդր Մասլյակովը և այլն:

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահական ընտրությունները տեղի կունենան 2018թ. մարտին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: