Հայերեն   English   Русский  

Թրամփը «խորշեր» է անվանել մի շարք երկրների, որտեղից ԱՄՆ ներգաղթյալներ են ժամանում


  
դիտումներ: 696

CBS հեռուստաընկերության փոխանցմամբ` Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը միգրացիայի հարցերով խորհրդակցության շրջանակներում ԱՄՆ ժամանող ներգաղթյալներին «խորշերից» դուրս եկած է անվանել: Գրում է Russian.rt.com-ը:

Ինչպես հայտնում է հեռուստաընկերությունը, ամերիկացի առաջնորդը դժգոհել է, որ Միացյալ Նահանգները «աֆրիկյան երկրներից և Հաիթիից ներգաղթայլների» են ընդունում` այդ երկրները «խորշեր» անվանելով:

Ընդ որում` Դոնալդ Թրամփը առաջարկել է ավելի հաճախ այնպիսի երկրներից ժամանած ներգաղթյալների ընդունել, ինչպիսին Նորվեգիան է:

Ավելի վաղ Դոնալդ Թրամփը բազմիցս հայտարարել է Գրին քարտի խաղարկության չեղարկման անհրաժեշտության մասին և կարծիք հայտնել, որ դրա հետևանքով ԱՄՆ-ում հայտնվում են այլ պետությունների «ամենավատ» ներկայացուցիչները:

Ավելի ուշ բազմաթիվ իրավապաշտպան կազմակերպություններ քննադատել են Թրամփի այդ հայտարարությունը և վերջինիս «տարրական ռասիզմի» դրսևորման մեջ մեղադրել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: