Հայերեն   English   Русский  

«Հրաժարական չեմ տալու». Ռուբեն Հայրապետյան


  
դիտումներ: 355

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ չի պատչժրաստվում հեռանալ պաշտոնից:

«Միանգամից հիասթափեցնեմ բոլոր նրանց, ովքեր սպասում են իմ հրաժարականին: Հայտարարում եմ, որ հրաժարական չեմ տալու: Լրագրողներդ նշում եք ֆուտբոլասերների հետ զրույցի ժամանակ իմ ասած խոսքերը, ըստ որոնց ԱԱ-2018-ի եզրափակիչ ուղեգիր չնվաճելու դեպքում կհեռանամ իմ պաշտոնից, բայց հաշվի չեք առնում, թե ինչ պայմաններում է եղել այդ խոսակցությունը: Այն ընկերական զրույց էր ընդամենը: ՀՖՖ-ում իմ ծրագրերը կատարում եմ շատ լավ և չեմ տեսնում այլ մարդու, ով կարող է իմ ստեղծածի վրա ինչ-որ բան ավելացնել կամ գոնե չքանդել: Եթե նման մարդ լինի, խնդրեմ թող ընտրությունների ժամանակ գա, իր ծրագրերը ներկայացի ու հաղթի: Թող ոչ ոք չկասկածի, որ ես խոսքի մարդ եմ: ՀՖՖ-ն կարող եմ թողնել միայն այն դեպքում, եթե արժանի փոխարինող ունենամ: Այս պահին լավագույն թեկնածուն ինձ եմ համարում»,- նշեց Հայրապետյանը





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: