Հայերեն   English   Русский  

​Ասանժը, նրա հսկիչն ու մեր հեռուստաալիքը


  
դիտումներ: 1642

RT-ի գլխավոր խմբագիր, «Ռուսաստանն այսօր» տեղեկատվական միջազգային գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի զրույցը WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի հետ, որը հարկադրաբար գտնվում է Լոնդոնում` Էկվադորի դեսպանատանը, քանի որ Մեծ Բրիտանիայի իշխանությունները նրան ձերբակալությամբ են սպառնում: Ասանժն ինքն է վճռականորեն խորհուրդ տվել հարցազրույցը հրապարակել, քանի դեռ ուշ չէ:

Նա շատ ուսուցողական մի պատմություն արեց, թե ինչպես են Դանիայում փակել քրդական հեռուստատեսությունը: Այդ պատմությունը նրան հայտնի է դարձել ձեռքի տակ հայտնված ծածկագրությունների շնորհիվ, այնպես, ինչպես և աշխարհը ցնցած մյուս բոլոր պատմությունները` ոչ դիվանագիտական արձագանքներով դիվանագիտական հաղորդագրություններն ու Իրաքում կատարված հարյուրավոր չհետաքննված ռազմական հանցագործությունները:

Ժուկով ժամանակով Դանիայում քրդական հեռուստատեսություն կար: Դանիայում, քանի որ մյուս վայրերում, որոնք առավել հարմար էին դրա համար, քրդերին պարզապես չէին թողնում ապրել: Այդ հեռուստատեսությունը հեռարձակվում էր թուրքական քրդերի համար, ինչն այն ժամանակ ամենևին դուր չէր գալիս թուրքական իշխանություններին: Նրանք դա ակնարկում, երբեմն էլ ուղիղ էին ասում ՆԱՏՕ-ի իրենց գործընկերոջը` Դանիային, որ լավ կլինի քրդական հեռուստատեսությունը մի հարմար պատճառաբանությամբ փակել: Սակայն Դանիան պատասխանում էր, որ դրա համար պատճառաբանություն չունի, որ բազմիցս ստուգել են, հեռուստաալիքը ահաբեկչություն չի քարոզում ու ընդհանարապես, իրենց մոտ ժողովրդավարություն է:

Սակայն այդ ժողովրդավարությունը տևեց մինչ այն պահը, երբ… Դանիայի վարչապետ, մեզ բոլորիս հայտնի պրն Ռասմուսենը ցանկություն հայտնեց ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար դառնալ: Թուրքիան էլ բռնեց ու նրա թեկնածությունն արգելափակեց: Այն նույն տարաբախտ քրդական հեռուստատեսության պատճառով: Մեծ քեռիները խորհրդակցեցին ու որոշեցին, որ մի հեռուստաալիքի ճակատագիրը, որը մի ամբողջ ժողովրդի համար մի ումպ թարմ օդ էր, մեծ գին չէ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի դիմաց: Եվ իսկույն որոշեցին քրդական հեռուստատեսության մեջ ծայրահեղականության տարրեր որոնել: Անտեսելով, իհարկե, ազատությունն ու ժողովրդավարությունը: Ծայրահեղականություն չհայտնաբերեցին, սակայն ինչ-որ տգեղ բաներ գտան: Վիկիլիքսի ձեռքի տակ մի գաղտնագրություն կա, որում ինքը` Բարաք Օբաման է խնդրում քրդական հեռուստատեսության հարցը «ստեղծագործաբար» (կրեատիվ) լուծել: Որպեսզի քաղաքակիրթ աշխարհը չմեղադրվի խոսքի ազատությունը խեղդամահ անելու մեջ: Ինչն էլ արվեց:

«Ձեզէլ նույն բանը կանեն»,-հավելեց Ասանժը:

Չէի հասցրել Լոնդոնից վերադառնալ ու արդեն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը մի բանաձև ընդունեց, որում, ի թիվս այլոց, նաև ուղիղ հրաման կար Եվրոպայում «ռուսական ԶԼՄ-ների ազդեցությունը որոշելու» և «տեղի կառավարությունների կողմից պատասխան միջոցների» համակարգման վերաբերյալ:

Նյութը ներկայացված է կրճատումներով





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: