Հայերեն   English   Русский  

Տաջիկստանում 5 մագնիտուտ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել


  
դիտումներ: 729

РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` Տաջիկստանում` մայրաքաղաք Դուշանբեից 110կմ հեռավորության վրա 5 մագնիտուտ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Գրում է Russian.rt.com-ը:

Գրանցված երկրաշարժի մաsին հայտնել են հանրապետության գիտությունների ակադեմիայի գեոֆիզիական ծառայությունից:

Էպիկենտրոնում ստորգետնյա ցնցումների ուժգնությունը 5 բալ է կազմել: Գրանցված երկրաշարժի օջախի խորությունը 51 կմ է կազմել: Երկրաշարժի հետևանքով տուժածների և ավերածությունների մասին տեղեկությունները բացակայում են:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: