Հայերեն   English   Русский  

«Հայկական ժամանակ». «Ճվճըվ Արոյի» որդին վթարի օրը պետք է շտապ ինչ-որ բան տաներ «Էրեբունի» ԲԿ-ոմ բուժվող հղի կնոջը


  
դիտումներ: 952

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Քրեական հեղինակություն համարվող «Ճվճըվ Արո» մա­կանունով հայտնի Արա Վարդանյանի կինը՝ Սար­գիս և Սերժ Վարդանյան­ների մայրը՝ տիկին Նարինեն, սթրեսի մեջ է:

Տիկին Նարինեն այս փուլում չի ցան­կանում զրուցել լրագրողների հետ: «Ինքը հիմա շատ վատ վիճակում է»,-համենայնդեպս, այսպես մեզ փոխանցեց նրա հարսը՝ հունվարի 8-ի ողբերգական վթարի մասնա­կից Սարգիս Վարդանյանի կինը՝ Ռաֆայելան:

Հիշեցնենք, որ Նարինե Վարդան­յանի երկու որդիներն էլ այժմ կալանքի տակ են՝ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկում:

ՃՈ տեսուչների մահվան պատճառ դարձած ավտովթարի մաս­նակից Սարգիս Վարդանյանը մե­ղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով (ճանապարհային երթևեկության կա­նոնները խախտելը, որն անզգուշու­թյամբ առաջացրել է մարդու մահ) և ՀՀ ՔՕ 244 հոդվածով (ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը):

Դեպքի հանգամանքների և մե­ղավոր լինելու-չլինելու վերաբերյալ հարցերին Վարդանյանների ընտա­նիքը դեռ չի ցանկանում պատաս­խանել: Երեկ մեզ հաջողվեց զրուցել այժմ կալանքի տակ գտնվող Սար­գիս Վարդանյանի կնոջ հետ:

Ռաֆայելան մեր հարցերին ի պատասխան միայն ասաց, որ ող­բերգական վթարի օրը ամուսինն իր մոտ հիվանդանոցում է եղել: Ռաֆայելան հղի է, առաջնեկին են սպասում, և առողջական խնդիրնե­րի պատճառով «Էրերունի» ԲԿ-ում բուժում էր ստանում. «Մենակ կարող եմ ասել, որ ես իրեն այդ օրը ուղար­կել եմ տուն, տանից ինձ շտապ բան պետք է բերեր, հիմա չեմ ուզում շատ մանրամասնել: Պետք է դա բե­րեր ինձ մոտ, և մենք իրար հետ մնայինք հիվանդանոցում: Չի հասցրել մտնել տուն, դեպքը եղել է»,- ասաց Ռաֆայելան:

Դիտարկմանը, որ ըստ շրջանառվող տեղեկությունների Սար­գիս Վարդանյանն այդ օրն ընկեր­ների հետ հավաքույթի է եղել և խմիչք է օգտագործել, կինը պատաս­խանեց. «Դա սուտ է, նման բան չկա, հաստատ գիտեմ, որ ինքը խմիչք չի օգտագործել, ինձ մոտ է եղել»: Սարգիս և Սերժ Վարդանյաննե­րի մորական պապը հայտնի «Գազի Կոլյան» է, Տրանսգազ ՍՊԸ տնօրեն Նիկոլայ Գաբրիելյանը, որը մտերիմ հարաբերությունների մեջ է իշխա­նությունների հետ: Կհաջողվի՞ արդ­յոք այս անգամ էլ ջրից չոր դուրս հանել թոռներին, դեռ հայտնի չէ»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: