Հայերեն   English   Русский  

Աֆրիկյան 54 երկրներից դիվանագետների խումբը ներողություն է պահանջում Թրամփից


  
դիտումներ: 976

The Times of Israel պարբերականի փոխանցմամբ՝ Աֆրիկյան 54 երկրների «խիստ զայրացած» ներկայացուցիչների մի խումբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից պահանջել է ներողություն խնդրել այն երկրների հասցեին հնչեցրած վիրավորական արտահայտությունների համար, որտեղից ներգաղթյալները Միացյալ Նահանգներ են ժամանում: Գրում է Russian.rt.com-ը:

Ինչպես հայտնում է պարբերականը, Թրամփի ելույթից հետո տեղի ունեցած արտակարգ նիստից հետո, ՄԱԿ-ին կից աֆրիկյան մի շարք դեսպանների խումբը հայտարարել է, որ դիվանագետները «մտահոգված են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից Աֆրիկայի և աֆրիկյան ծագում ունեցող մարդկանց նկատմամբ շարունակվող և աճող միտման համար, որը արատավորում է մայրցամաքի և դրա բնակիչների հեղինակությունը»:

Ավելի վաղ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, դեմոկրատ Էլ Գրինը Թրամփին իմպիչմենտով էր սպառնացել ԱՄՆ ժամանող ներգաղթյալների հասցեին հնչեցրած վիրավորական արտահայտությունների համար:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թրամփը միգրացիայի հարցերով նիստի ժամանակ Աֆրիկայից, ինչպես նաև Հաիթիից և Սալվադորից Միացյալ Նահանգներ ժամանող ներգաղթյալներին «կողտոտ խորշերից» դուրս եկած էր անվանել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: