Հայերեն   English   Русский  

​Թուրքիան իր քաղաքացիներին կոչ է արել հրաժարվել ԱՄՆ ճանապարհորդությունից


  
դիտումներ: 919

Թուրքիան իր քաղաքացիներին կոչ է արել ձեռնպահ մնալ Ամերիկայի Միացյալ Նահանգներ այցից` հայտարարելով, որ նրանք իրենց վտանգում են կամայական ձերբակալման, և եթե ամեն դեպքում որոշեն մեկնել, ապա պետք է կանխարգելիչ միջոցներ ձեռնարկեն:

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը նման հայտարարությամբ է հանդես եկել այն բանից հետո, ինչ Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտն այս շաբաթ համանման նախազգուշացում էր հրապարակել ամերիկացիների համար` նրանց կոչ անելով չայցելել Թուրքիա ահաբեկչության և կամայական ձերբակալությունների վտանգի պատճառով:

Անկարայի և Վաշինգթոնի միջև հարաբերությունները, որոնք ինչպես ՆԱՏՕ-ի, այնպես էլ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի գծով դաշնակցային են, վատթարացել են այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգները ձերբակալել և դատարան էին ներկայացրել Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները խախտելու մեջ մեղադրվող թուրք գործարար Մեհմեթ Հաքան Աթթիլային: Թուրքիան այդ դատավարությունն անվանել է քաղաքականապես մոտիվացված:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: