Հայերեն   English   Русский  

Ասանժը թվիթերում հերթական խորհրդավոր գրառումն է կատարել. Լուսանկար


  
դիտումներ: 929

Թվիթերի օգտատերերը փորձում են կռահել, թե ինչ կարող է նշանակել սկանդալային WikiLeaks պորտալի գլխավոր խմբագիր Ջուլիան Ասանժի թվիթերյան միկրոբլոգում կատարված գրառումը: Գրում է Russian.rt.com-ը:

Ասանժի հերթական գրառումն իրենից շախմատային կոմբինացիա է ներկայացնում: Իսկ հենց WikiLeaks կայքի խմբագիրը տվյալ լուսանկարը որևէ կերպ չի մեկնաբանել:

Դեկտեմբերի 25-ին Ասանժի էջը անհետացել էր թվիթեր սոցիալական ցանցից: Իսկ օրեր առաջ լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել, որ Էկվադորի իշխանությունները պատրաստվում են Ջուլիան Ասանժին վռնդել Լոնդոնում գտնվող իրենց դեսպանատնից:

Հարավամերիկյան պետությունն այժմ բրիտանական իշխանությունների հետ բանակցությունների համար միջնորդ է որոնում, որպեսզի որոշեն սկանդալային WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժի հետագա ճակատագիրը:

շախմատային կոմբինացիա





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: