Հայերեն   English   Русский  

Ինչու է Մելանիա Թրամփը դադարել հանրությանը երևալ


  
դիտումներ: 2253

2018թ. ընթացքում ԱՄՆ-ի առաջին տիկինը դեռևս որևէ անգամ չի ներկայացել հանրությանը

Հունվարի 1-ին Մելանիա Թրամփն ամուսնու և որդու հետ միասին Մար-ա-Լագոյից, որտեղ նրանք նշել էին Ամանորը, Վաշինգթոն է վերադարձել և այդ ժամանակից ի վեր որևէ անգամ Սպիտակ տունը չի լքել:

Ի տարբերություն իր կնոջ՝ Դոնալդ Թրամփը վերադարձել է իր պարտականություններին և նախօրեին հյուրընկալել է Նորվեգիայի վարչապետ Էռնա Սուլբերգին:

ԱՄՆ-ի առաջին տիկնոջ երկրպագուներն արդեն մտահոգվում են նրա համար, իսկ սոցիալական ցանցերում սկսել է մեծ տարածում ստանալ # Where'sMelaniaTrump (# ՈրտեղէՄելանիաԹրամփը) հեշթեգը: Իսկ օտարերկրյա լրատվամիջոցները գտել են այդ հարցի պատասխանը:

Ամերիկյան մամուլի կարծիքով՝ Մելանիան մտահոգված է Մայքլ Վոլֆի «Կրակ և ցասում. Թրամփի Սպիտակ տան ներսում» ռեզոնանսային գրքի հրատարակման կապակցությամբ, որում բացահայտված են Թրամփների ընտանիքի մասնավոր կյանքի մանրամասները: Այսպես օրինակ՝ տիկին Թրամփի մասին Վոլֆը գրել է, որ ընտրությունների արդյունքների հայտարարության օրը Մելանիան արտասվել է, բայց ամենևին էլ ոչ երջանկությունից:

Մելանիան Թրամփի մամուլի քարտուղարը դեռևս ձեռնպահ է մնում մեկնաբանություններից, սակայն չի էլ հայտնում, թե երբ է առաջին տիկինը պատրաստվում հանրությանը ներկայանալ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: