Հայերեն   English   Русский  

​Թուրքիայի առաջին տիկինը Ֆրանսիայի առաջին տիկնոջը հրավիրել է Թուրքիա


  
դիտումներ: 1340

Թուրքիայի առաջին տիկին Էմինե Էրդողանն իր ֆրանսիացի «գործընկերուհի» Բրիջիթ Մակրոնին հրավիրել է Թուրքիա: Այս մասին հայտնում է Hurriet Daily-ն՝ հղում կատարելով նախագահական աղբյուրներին:

Հրավերքն արվել է հունվարի 5-ին Փարիզում երկու առաջին տիկինների հանդիպման ժամանակ: Պաշտոնական այցի ժամանակ Էմինե Էրդողանն ուղեկցում էր ամուսնուն՝ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանին:

Հունվարի 12-ին Էմինե Էրդողանը թվիթերյան էջում հրապարակել էր Ելիսեյան պալատում Բրիջիթ Մակրոնի հետ հանդիպման լուսանկարները: Այդ հանդիպման հիմնական թեմաներն են եղել փախստականների և կրթության խնդիրները: Թուրքիայի առաջին տիկինը Բրիջիթ Մակրոնին պատմել է խոցելի խմբերի համար ներկայումս Թուրքիայում իրականացվող կրթական ծրագրերի մասին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: