Հայերեն   English   Русский  

​Ֆրանսիայի նախագահն առաջարկել է բագետը մտցնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային Ժառանգության ցանկ


  
դիտումներ: 1500

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն առաջարկել է ֆրանսիական բագետը ներառել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում:

«Բագետը ֆրանսիացիների ամենօրյա կյանքն է, իսկ հացը՝ առանձնահատուկ պատմություն: Դա ֆրանսիացիների յուրաքանչյուր առավոտն է, կեսօրն ու երեկոն»,-ասել է Մակրոնը:

Նրա խոսքով՝ բագետն Էյֆելյան աշտարակի նման ամբողջ աշխարհում համարվում է Ֆրանսիայի խորհրդանիշներից մեկը:

Մակրոնը կարծում է՝ «ամբողջ աշխարհը նախանձում է ֆրանսիական բագետին, այդ պատճառով բագետն արժե մտցնել ժառանգության ցանկ»:

Հիշեցնենք, որ դեկտեմբերին ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ մշակութային ժառանգության ցանկում ներառվել է նեապոլիտանական պիցցան:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: