Կիմ Չեն Ընը բավական խելացի է. Կոնդոլիզա Ռայս
դիտումներ: 516
«Հարավային Կորեայի հարցում մոտեցումը ողջամիտ էր, Օլիմպիական խաղերին մասնակցություն ցուցաբերելու որոշումը ևս», - ասել է Ռայսը:
Ռայսը կարծում է, որ Կիմ Չեն Ընն ավելի շատ մեկուսացման մեջ է հայտնվել, քան նրա հայրը` Կիմ Չեն Իրը:
«Միգուցե նա ավելի անխոհեմ է: Երբեմն ես մտածում եմ, միթե նա իսկապես հավատում է իր խոսքերին, երբ ասում է. «Ես կարող եմ ոչնչացնել ԱՄՆ-ն, քանի որ երբ նրան որևէ բան են հաղորդում, ինչի մասին նա չի ցանկանում լսել, այդ անձանց սպանում են», - հավելել է Ռայսը:
Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Կիմ Չեն Ընի հետ լավ հարաբերություններ ունենալու հնարավորության մասին: