Հայերեն   English   Русский  

​Հայ արիներն Սյունիքում ամփոփոցին Ցեղակրոնության օրվա միջոցառումները


  
դիտումներ: 724

Հունվարի 14-ին սկսված՝ Հայ Ցեղակրոնի և Ցեղակրոնության օրվա առիթով կազմակերպված միջոցառումների ամփոփումը եղավ հունվարի 15-ին՝ Սյունիքի մարզի Բաղաբուրջ գյուղում՝ առավոտ ծեգին, ճիշտ այն տան դիմաց, որի բնակիչներն արդեն օրհնված են մի մեծ գործի նպաստելու համար…

Հայ արիներ

Օրվա խորհրդի միջոցառումների առաջին մասն ավարտվեց Հայ Արիական Միաբանության անդամների և հեթանոս ազգայնականների ուխտագնացությամբ դեպի Գարեգին նժդեհի մասունքների վերաթաղման 3 սրբավայրերը: Ուխտագնացները նախ այցելեցին Վայոց Ձորի Սպիտակավոր Վանք, որի բակում վերաթաղված է Հայոց Սպարապետի մասունքների հիմնական մասը, ապա եղան Կապանի Գարեգին Նժդեհի հուշահամալիրում և գիշերեցին Խուստուփ լեռան լանջին: Հունվարի 15-ի առավոտյան ուխտագնացները ծիսական արարողություն կատարեցին նաեւ Խուստուփի լանջին վերաթաղված մեծ հայորդու շիրիմի առջև և ինչպես նախորդ սրբավայրերի մոտ, այստեղ ևս փառաբանվեց հայ աազգային և պետական գործիչ, գաղափարախոս և իմաստասեր, զորավար գարեգին Նժդեհը՝ ազգին անմնացորդ ծառայելու և ազգային գաղափարախոսություն պարգևելու համար: Ցեղակրոն ուսմունքը ցայսօր ամենահամահավաք ազգային գաղափարախոսությունն է, որ նաև արդիական է ու արմատական:

Զուգահեռ ՀԱՄ Հոգևոր հանձնախմբի քրմական դասի 3 ներկայացուցիչ Բաղաբուրջ գյուղում առավոտ կանուխ , փակ ծիսակարգով, ոգեկոչման կրակ վառեց այն տան դիմաց, որտեղ նպաստել էին Նժդեհի մասունքները Խուստուփի լանջին վերաթաղելու գործին, երբ Ռուսաստանի Վլադիմիրի գերեզմանատնից 1983թ. գաղտնի Հայաստան էր տեղափոխել մեծ հայորդու մասունքները: Այնուհետև ՀԱՄ Հոգևոր հանձնախմբի քրմերը սրբազան ծիսակարգով հարգանքի տուրք մատուցեցին բոլոր նրանց, ովքեր ժամանակին կազմակերպել էին այդ տեղափոխման գործը:

Այսօր երեկոյան Հայ Արիական Միաբանության երևանյան գրասենյակում կհավաքվեն ուխտագնացության մասնակիցները՝ մեծ շուքով տոնելու Գարեգին Նժդեհի ծննդյան 132-ամյակը և Մեծ հայի հիմնած Ցեղակրոն Ուխտերի ստեղծման 86-րդ տարեդարձը:

Հայ արիների և համախմբված հեթանոս ազգայնականների համար սա իսկապես ոգու տոն է, քանզի ցեղն իր մեջ կրող, ցեղի, ազգի համար ապրող հայն է լինելու ապագա և ամբողջական Հայաստանի կերտողն ու տերը:

Հայ ԱրիականՄիաբանության

Լրատվական կենտրոն

15.01.2018թ. – Սյունիք-Երևան





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: