Հայերեն   English   Русский  

Հայաստանի առաջնություն. Մարիա Կուրսովան և Աննա Սարգսյանը տոնեցին 4-րդ հաղթանակները


  
դիտումներ: 231

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը երեկ տեղի ունեցավ Հայաստանի կանանց առաջնության 4-րդ տուրը:

Մրցաշարի առաջատարներ Մարիա Կուրսովան և Աննա Սարգսյանը տոնեցին 4-րդ անընդմեջ հաղթանակները: Կուրսովան 28 քայլում հաղթեց Նարե Առաքելյանին, իսկ Աննա Սարգսյանից 53 քայլ պահանջվեց Աննա Խաչատրյանի դիմադրությունը կոտրելու համար: Այս տուրում գրանցվեց նաև 2 անակնկալ արդյունք: Պատանի շախմատիստուհի Մարիամ Մկրտչյանը հաղթեց Հայաստանի գործող չեմպիոն Մարիա Գևորգյանին, իսկ Սուսաննա Գաբոյանն ուժեղ գտնվեց մրցաշարում ամենաբարձր գործակից ունեցող Լիլիթ Գալոյանից:

Տուրի միակ ոչ-ոքի գրանցվեց Սոնա Ասատրյան – Սիրանուշ Ղուկասյան պարտիայում:

4-րդ տուրից հետո Մարիա Կուրսովան և Աննա Սարգսյանը 4-ական միավորով գլխավորում են աղյուսակը: 3-րդ հորիզոնականում գտնվող Լիլիթ Գալոյանը վաստակել է 2.5 միավոր, իսկ Մարիա Գևորգյանը և Մարիամ Մկրտչյանը 2-ական միավորով կիսում են 4-5-րդ հորիզոնականները:

Այսօր տեղի կունենա մրցաշարի 5-րդ տուրը:

5-րդ տուրի զույգեր.

Առաքելյան Նարե – Խաչատրյան Աննա

Մկրտչյան Մարիամ – Կուրսովա Մարիա

Ղուկասյան Սիրանուշ – Գևորգյան Մարիա

Գաբոյան Սուսաննա – Ասատրյան Սոնա

Սարգսյան Աննա – Գալոյան Լիլիթ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: