Հայերեն   English   Русский  

Հրապարակվել է ադրբեջանցի քաղբանտարկյալների նոր ցուցակը


  
դիտումներ: 255

Ադրբեջանում Քաղբանտարկյալների պաշտպանության կենտրոնը հրապարակել է երկրի քաղբանտարկյալների նոր ցուցակը, որում տեղ է գտել 161 մարդ:

Այս մասին գրում է ադրբեջանական «Մեյդան» լրատվական կայքը:

Ցուցակը կազմվել է ներկայումս արտասահմանում բնակվող իրավապաշտպան Լեյլա Յունուսի, Քաղբանտարկյալների մոնիթորինգի կենտրոնի ղեկավար Էլշան Հասանովի և «Ադրբեջանն առանց քաղբանտարկյալների» հասարակական դաշինքի ղեկավար Օկթայ Գյուլալըևի կողմից:

Քաղբանտարկայլների ցուցակում ներառվել են նոր անուններ` քաղաքական էմիգրանտ, լրագրող Թյուրքել Ազերթյուրքի տեգր Էմին Սագիևը, ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության Շիրվանի մասնաճյուղի ղեկավար Ալիքրամ Խուրշուդովը և կրկին կալանավորված նախկին բանտարկյալ Էլշան Աբբասովը:

Սագիևը կալանավորվել է թմրանյութերի ապօրինի շրջանառության, Խուրշուդովը՝ խուլիգանության, իսկ Աբբասովը՝ թմրանյութերի և զենքի ապօրինի պահման մեղադրանքներով: Սակայն իրավապաշտպանները պնդում են, որ նրանց կալանովրել են քաղաքական պատվերով և կեղծ մեղադրանքների հիման վրա:

Նշենք, որ քաղբանտարկյալների նախկին ցուցակը Քաղբանտարկյալների պաշտպանության կենտրոնը հրապարակել էր 2017 թ-ի ապրիլին: Այդ ժամանակ ցուցակում տեղ էր գտել 162 անձնաց անուն: Քաղբանտակյալների մեծագույն խումբը կազմում էին «հավատացյալները», «Մահմեդական միասնություն» շարժման ակտիվիստները՝ 103 անձ:

Ընդգծենք, որ Ադրբեջանում չկա քաղբանտարկայալների միասնական ցուցակ: Մինչ այդ Աշխատանքային խումբը, որում ներառված են Ադրբեջանի իրավապաշտպաններ, հասարակական կազմակերպությունների ակտիվիստներ, լրագրողներ, փաստաբաններ, հրապարակել էր քաղբանտարկյալների մեկ այլ ցուցակ: Այդ ցուցակում ներառված էր 94 մարդ:

Իր հերթին, Ադրբեջանի իշխանությունները հերքում են երկրում քաղբանտարկյալների առկայությունը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: