Հայերեն   English   Русский  

ԱԺ-ում քննարկվեց անշարժ գույքի գործարքների ժամանակ կանխիկի օգտագործումը սահմանափակելու հարցը


  
դիտումներ: 115

Ազգային ժողովում այսօր քննարկվեց Կառավարության կողմից ներկայացված «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:

Հիմնական զեկուցող, ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Վախթանգ Աբրահամյանն իր խոսքում նշեց, որ նախագծի ընդունումը պայմանավորված է ՄԱԿ-ի և Եվրոպական խորհրդի մանիվալ հանձնախմբի անդամակցությամբ, վերջինիս կողմից ՀՀ –ում փողերի լվացման և ահակբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ընթացքում տրված առաջարկներով և վերհանած որոշակի խնդիրների հետ:

Ըստ Աբրահամյանի՝ դեռևս 2014 թվականի հունիսին ԱԺ-ի կողմից 15 նախագծերից բաղկացած օրենսդրական փաթեթի շնորհիվ ավելի ամուր հիմքերի վրա դրվեց ՀՀ-ում փողերի լվացման և ահաբեկչության դեմ պայքարի համակարգը:

«Նոր օրենքով առաջարկվում է նախատեսել զանգվածային ոչնչացման զենքի տարածման հասկացությունը, ինչպես նաև Քրեական օրենսգրքում դրա հանցակազմը համապատասխանեցնել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևերի պահանջներին: Երկրորդ խումբ առաջարկները կապված են անշարժ գույքի գործարքների սահմանափակումներին: Մասնավորապես, 50 մլն դրամը գերազանցող գործարքների դեպքում գերազանցող գումարի մասով նախատեսել անկանխիկ վճարում կատարելու օրենսդրական պահանջ: Երրորդ խումբ առաջարկները վերաբերում են Կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնին հաշվետվություն տրամադրող անձանց կողմից իրականացվող կանխարգելիչ միջոցառումների արդյունավետության բարձրացմանը»,- ասաց զեկուցողը:

ՀՀԿ պատգամավոր Կարինե Աճեմյանը հետաքրքրվեց, թե ինչու են անկանխիկ գործարքների մասին դրույթը ներառել փոփոխությունների մեջ. չէ՞ որ այն արդեն կա Անշարժ գույքի մասին օրենքում :

Հիմնական զեկուցողն ընդգծեց, որ փոփոխությունները հիմանակնում պայամավորված են տրված գնահատակներով.«Երբ գնահատվում էր ՀՀ-ում ահաբեկչություն դեմ պայքարը, հարցերի մեծ մասը վերաբերում էր անկանխիկ գործարքներին: Մասնավորապես, գնահատման հաշվետվության մեջ ի թիվս այլ խնդիրների, մտահոգիչ էին համարվում անշարժ գույքի ոլորտում կանխիկի լայնածավալ օգտագործումը և համապատասխան չափանիշ էին սահմանել: Ըստ դրա ՝ ՀՀ-ն պետք է որոշակի միջոցառումներ ձեռնարկի առևտրային գործարքներում կանխիկի օգտագործումը նվազեցնելու ուղղությամբ՝ նշելով դրա վերին շեմը: Սա վերաբերում է ֆիզիկական անձանց միջև գործարքներ կատարելու հանգամանքին: Փողերի լվացման տարածված սխեմաներից է նաև կանխիկի օգտագործումը, և այդ է պատճառը, որ այդ դրույթը ներառված է»,- ասաց Վախթանգ Աբրահամյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: