Հայերեն   English   Русский  

Գեղասահքի Եվրոպայի առաջնություն. Սլավիկ Հայրապետյանը կմեկնարկի վաղը


  
դիտումներ: 181

Մոսկվայում մեկնարկում է գեղասահքի Եվրոպայի առաջնությունը: Վաղը մենասահքի կարճ ծրագրով առաջինը սահադաշտ կմտնեն տղամարդիկ:

Քսանինը երկրի 37 մարզիկների պայքարում Հայաստանը կներկայացնի Սլավիկ Հայրապետյանը: Տղամարդիկ կամավոր ծրագրով ելույթ կունենան հունվարի 19-ին:

Կանայք կարճ ծրագրով հանդես կգան հունվարի 18-ին: Հայտացուցակում 29 երկրի 40 գեղասահորդների մեջ բացակայում է Անաստասիա Գալուստյանի անունը, որը վերջին շրջանում ոտքի վնասվածքի պատճառով չի մասնակցում մրցաշարերի:

Պարային զույգերը հունվարի 19-ին (24 երկրի 31 զույգ) կներկայանան կարճ ծրագրով, իսկ հաջորդ օրը՝ կամավոր: Հայաստանը կներկայացնի Թինա Կարապետյան/Սիմոն Պրու Սենեկալ երկյակը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: