Հայերեն   English   Русский  

Թուրքիան և ԱՄՆ-ն կքննարկեն Սիրիայում տիրող իրավիճակը


  
դիտումներ: 274

Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարը Բրյուսելում հանդիպում է ունենալու Ամերիկայի Միացյալ Նահանգների շտաբերի ղեկավարների միացյալ կոմիտեի նախագահ Ջոզեֆ Դանֆորդի հետ:

Ինչպես հաղորդում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը, ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նիստի շրջանակներում կայանալիք հանդիպումը Թուրքիայի և Միացյալ Նահանգների միջև լարվածության աճի ֆոնի ներքո կարևոր նշանակություն ունի:

Ըստ տեղեկության՝ ակնկալվում է, որ Թուրքիայի զինված ուժերի՝ սիրիական Աֆրին քաղաքում ահաբեկիչների դեմ գործողությունների հնարավոր մեկնարկի նախաշեմին կողմերը կքննարկեն Սիրիայի իրավիճակն ու տարածաշրջանային օրակարգում առկա ակտուալ հարցեր:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: