Հայերեն   English   Русский  

Քևին Սփեյսիի հասցեին հերթական մեղադրանքներն են հնչել


  
դիտումներ: 644

Daily Mail պարբերականի փոխանցմամբ՝ հոլիվուդյան դերասան Քևին Սփեյսին կրկին սկանդալի կենտրոնում է հայտնվել: Սակայն այժմ արդեն մեկ այլ պատճառով: Անվտանգության ընկերության ղեկավարը, որն ապահովել է «Քարտե տնակը» հեռուստասերիալի անվտանգությունը, դերասանին նացիզմի դրսևորման մեջ է մեղադրել: Գրում է Vesti.ru-ն:

Նա ասել է, որ Սփեյսին հրաժարվել է սեղմել ընկերության սևամորթ աշխատակիցների ձեռքը, արգելել է նրանց դիտել հեռուստասերիալի թրեյլերը և նրան հասցեին վիրավորական արտահայտություններ թույլ տվել:

Ընդ որում՝ պարբերականի տվյալներով՝ հետագայում հեռուստասերիալի պրոդյուսերներն այդ ընկերության հետ պայմանագիրն այլևս չեն երկարացրել:

Նմանատիպ մեղադրանքներ նախօրեին հնչեցրել է նաև աշխարհահռչակ մարզուհի Սիմոնա Բայլզը:

Օլիմպիական չեմպիոնուհին պատմել է կանանց ազգային հավաքականի նախկին բժիշկ Լարի Նասարի կողմից սեռական ոտնձգության մասին: Բայլզից բացի բժշկի դեմ մեղադրանքներ ներկայացվել են շուրջ 140 աղջիկներ, որոնց թվում Քնաև անչափահասներ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: