Հայերեն   English   Русский  

ԿԺԴՀ-ում միջուկային կոճակի մասին Թրամփի գրառումը «խելագարության նոպա» են անվանել


  
դիտումներ: 476

Հյուսիսային Կորեայում ԱՄՆ-ի առաջնորդ Դոնալդ Թրամփի թվիթերյան գրառումն այն մասին, որ ինքը «միջուկային կոճակ ունի, որն ավելի մեծ ու ուժեղ է», քան ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի կոճակը, խելագարության նոպա են անվանել: Գրում է Russian.rt.com-ը:

«Նոր տարում Թրամփի նոպան հուշում է պարտվողի հուսահատ հոգեվիճակի մասին, որը չկարողացավ խոչընդոտել ԿԺԴՀ-ի զինված ուժերի և ժողովրդի ակտիվ առաջխաղացմանը: Թեև նա մոլորեցնում է գործընկերներին, սակայն արդյունքում իրեն միայն որպես խելագար է ցուցաբերում», - նշվել է Rodong Sinmun-ի հոդվածում:

Ընդ որում՝ ABC հեռուստաընկերությունը հայտնում է, որ նմանատիպ հայտարարությունը բնորոշ չէ հյուսիսկորեական լրատվամիջոցներին:

Հունվարի 1-ին Կիմ Չեն Ընը հայտարարել էր, որ «միջուկային կոճակն» իր սեղանի վրա է դրված: Իսկ ԱՄՆ-ի նախագահը պատասխանել էր, որ ինքը ևս միջուկային կոճակ ունի, որն ավելի մեծ ու ուժեղ է:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: