Հայերեն   English   Русский  

​Հաղորդում Սմբատ Բարսեղյանին, Հովհաննես Հարությունյանին և Արայիկ Խանդոյանին այցի արդյունքների վերաբերյալ


  
դիտումներ: 518

Հաղորդում

Սմբատ Բարսեղյանին, Հովհաննես Հարությունյանին և Արայիկ Խանդոյանին այցի արդյունքների վերաբերյալ

Այսօր՝ հունվարի 16-ին, Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները«Նուբարաշեն»քրեակատարողականհիմնարկումառանձազրույցներենունեցելԱրայիկԽանդոյանի, ՍմբատԲարսեղյանիևՀովհաննեսՀարությունյանիհետ: Այցիընթացքումստուգվելեննրանցառողջականվիճակի ապահովման հարցն ու բժշկական փաստաթղթերը:

ՍմբատԲարսեղյանըհացադուլիցդուրսգալուցհետոստացելէսննդակարգիվերաբերյալհամապատասխանխորհրդատվություն: ԱյդխորհրդատվությունըտրամադրվելէնաևՊաշտպանիաշխատակազմիներկայացուցչիկողմից: Ս.Բարսեղյանըներկայումգտնվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի բժշկական սպասարկման բաժնի ստացիոնարում, ինքնազգացողությունը բավարար է:

Տեղի է ունեցել առանձնազրույց նաև Հովհաննես Հարությունյանի հետ: Այցի ընթացքում պարզվել է, որ այսօր Հովհաննես Հարությունյանը

«Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում ենթարկվել է աջ ծնկան հոդի ռենտգենոգրաֆիկ հետազոտության, ինչպես նաև զննվել է վնասվածքաբանի կողմից:

Արայիկ Խանդոյանի հետ առանձնազրույցի ընթացքում նրան տրվել է անհրաժեշտ իրավական խորհրդատվություն՝ կապված քրեակատարողական հիմնարկ փաստաբանի մուտքին առնչվող օրենսդրական կարգավորումների հետ: Ա.Խանդոյանը գտնվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի բժշկական սպասարկման բաժնի ստացիոնարում:

Սմբատ Բարսեղյանի, Հովհաննես Հարությունյանի և Արայիկ Խանդոյանի իրավունքների ապահովմանն առնչվող հարցերը շարունակում են գտնվել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ուշադրության կենտրոնում։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: