Հայերեն   English   Русский  

Պորոշենկոն ՌԴ-ին ուկրաինական պետությունը «ոչնչացնելու» ցանկության մեջ է մեղադրել


  
դիտումներ: 870

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ Ռուսաստանը ցանկանում է «ոչնչացնել» ուկրաինական պետությունը: Գրում է Gazeta.ru-ն:

«Այն ամենն, ինչ այսօր անում է Ռուսաստանն Ուկրաինայում, մեկ նպատակ ունի՝ մեզ վերադարձնել իրենց այսպես կոչված «ազդեցության ոլորտ», ոչնչացնել ուկրաինական պետությունը որպես այդպիսին», - ասել է Պորոշենկոն դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների ընդունելության շրջանակներում ունեցած ելույթի ընթացքում:

Պորոշենկոյի խոսքով՝ «Ռուսաստանի կայսերական հավակնությունների և ախորժակների դեմ» ամենաարդյունավետ երաշխիքը կլինի «ժողովրդավարական, հաջողակ և անկախ Ուկրաինան»:

Ավելի վաղ Պորոշենկոն Ուկրաինայի անունից «վերջնականապես հրաժեշտ էր» տվել ՌԴ-ին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: